Կարգ՝ Բահայի աղոթքներ

Մարտի 7, 2017 / / Բահայի աղոթքներ

Երեխաների համար Ո՜վ Աստված, ուղղություն տուր ինձ, պաշտպանիր ինձ, դարձրու ինձ վառ ջահ ու լուսաշող աստղ: Դու Զորավոր ես և Ուժեղ: (Աբդուլ-Բահա)

Մարտի 7, 2017 / / Բահայի աղոթքներ

Երեխաների համար Ո՜վ Աստված: Դաստիարակիր այս երեխաներին: Այս երեխաները Քո պարտեզի բույսերն են, Քո մարգագետնի ծաղիկներն են, Քո այգու վարդերը: Թող Քո անձրևը լցվի նրանց վրա, թող Ճշմարտության Արևը շողա նրանց վրա Քո սիրով: Թող Քո քամու շունչը թարմացնի նրանց, որպեսզի նրանք աճեն, սովորեն, զարգանան ու հանդես գան լավագույն  գեղեցկությամբ: Դու Ընծայող ես: Դու Կարեկցող ես: (Աբդուլ-Բահա)

Մարտի 6, 2017 / / Բահայի աղոթքներ

Ո ̄վ իմ Տեր: Ո ̄վ իմ Տեր: Գովերգում եմ Քեզ  ու շնորհակալ եմ այն  բանի  համար, ինչով դու ընծայել ես Քո  խոնարհ սպասվորուհուն, ստրկուհուն` Քեզ  կոչ  անող ու  Քեզ աղերսող, քանզի, հիրավի,  դու ուղարկել ես նրան Քո ակնհայտ   Արքայություն, արժանացրել նրան անսալ  Քո  վեհ  Կանչին  այս անցողիկ  աշխարհում ու  տեսնել Քո Նախանշանակները, որ վկայում են ամեն գոյի վրա  Քո հաղթական տիրակալության գալուստի մասին: Ո  ̄ վ իմ Տեր, Քեզ եմ ես նվիրում այն, ինչ կրում եմ իմ արգանդում: Ուրեմն, թույլ տուր այս զավակին Քո  ողորմածությամբ  ու  առատաձեռնությամբ Քո Արքայությունում դառնալ արժանի ու երջանիկ, ̈թող նա աճի ու զարգանա Քո խրատի հովանու տակ: Հիրավի,  ̧դու  Բարեբեր ես: Հիրավի, դու Մեծ Ողորմածության Տերն ես: (Աբդուլ —  Բահա)

Մարտի 6, 2017 / / Բահայի աղոթքներ

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ահա Քո սպասավորուհին կոչում է Քեզ` հավատալով Քեզ, դեպի Քեզ շրջելով իր դեմքը և աղերսում է Քեզ սփռել իր վրա Քո երկնային առատությունները, բացել իր առջև Քո հոգևոր խորհուրդներն ու լուսավորել իրեն Քո Աստվածայնության փայլով: Ո՜վ իմ Տեր: Թող մտքով թափանցի իմ ամուսինը: Ուրախացրու նրա սիրտը Քո մասին գիտելիքի լույսով, նրա մտադրությունները ուղղիր դեպի Քո ճաճանչափայլ գեղեցկությունը, քաջալերիր նրա ոգին Քո ակնհայտ վեհության հայտնությամբ: Ո՜վ իմ Տեր: Հանիր քողը նրա հայացքից: Զեղիր նրա վրա Քո լիառատ առատաձեռնությունները, հարբեցրու նրան Քո հանդեպ սիրո գինով, դարձրու նրան Քո հրեշտակներից մեկն, ում ոտքերը քայլում են գետնով, իսկ հոգիները ճախրում են բարձր երկնքում: Թող դառնա նա քո ժողովրդի մեջ Քո իմաստունության լույսը  զեղող վառ լուսատու: Հիրավի, Դու Թանկագին ես, Հավերժ Շնորհող, Առատորեն  Ընծայող: (Աբդուլ-Բահա)