Կարգ՝ Բահայի գրվածքներ

Մարտի 7, 2017 / / Բահայի գրվածքներ

«Այդ Օրը Աստվածային ողորմածության Աջը վերացրեց բոլոր տարբերություները: Աստծո ծառաները և Նրա սպասավորուհիները դիտվում են որպես միևնույն դիրքը զբաղեցնողներ»: (Բահաուլլա)

Մարտի 7, 2017 / / Բահայի գրվածքներ

Մարդկային աշխարհը կարելի է պատկերացնել որպես մի թռչուն, որի թևերից մեկը տղամարդն է, իսկ մյուսը` կինը: Երկու թևերն էլ պետք է հավասարապես զարգանան, որպեսզի թռչունը կարողանա թռչել:   Քանի թևերից մեկը թույլ է, թռիչքն անհնարին է: Մինչև կանանց աշխարհը չհավասարվի տղամարդկանց աշխարհին բոլոր առաքինություններով և կատարելություններով, ճշմարիտ առաջընթաց ու ծաղկում չի լինի: (Աբդուլ-Բահա)

Մարտի 7, 2017 / / Բահայի գրվածքներ

Որոշ մարդիկ պնդում են, որ կանացի ընդունակությունները հավասար չեն տղամարդկային ունակություններին, և որ նա թերի է ստեղծված: Դա բացարձակ սուտ է: Կանանց և տղամարդկանց ունակությունների միջև տարբերությունների միակ պատճառը նրանց տրված հնարավորություններն ու կրթության միջև տարբերություններն են: Մինչ այժմ կինը զրկված էր իրավունքներից և հավասար զարգացման արտոնությունից: Եթե նրան տրվեն հավասար հնարավորություններ, նա անկասկած կհավասարվի տղամարդուն: (Աբդուլ-Բահա)

Մարտի 7, 2017 / / Բահայի գրվածքներ

Բահաուլլայի հայտնության դարաշրջանում կանայք քայլոմ են տղամարդկանց հետ ուս ուսի տված: Նրանք ետ չեն մնա ոչ մի ոլորտում: Կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ: Նրանք կմտնեն բոլոր վարչական և քաղական հաստատությունները: Ամեն ինչում նրանք կհասնեն այնպիսի դիրքի, որոնք մարդկանց մեջ կհամարվեն բարձրագույնը, նրանք կմասնակցեն կյանքի բոլոր ոլորտներում: Վստահ եղեք դրանում: Մի նայեք գոյություն ունեցող պայմաններին, մոտ ապագայում կանանց աշխարհը հանդես կգա իր ամբողջ փայլով և փառքով, քանզի Բահաուլլան այդպես է կամեցել: (Աբդուլ-Բահա)

Մարտի 7, 2017 / / Բահայի գրվածքներ

Կանայք ունեն հրաշալի ընդունակություններ և տաղանդներ, նրանց սրտերն ավելի քնքուշ և ընկալունակ են, քան տղամարդկանց սրտերը, նրանք ավելի առատաձեռն ու կամեցող են կարիքավորների հանդեպ, նրանք պատերազմի աննկուն հակառակորդներ են և խաղաղության կողմնակիցներ: Պայքարեք նրա համար, որ համաշխարհային խաղաղության իդեալն իրականանա կանանց ջանքերի շնորհիվ, քանզի տղամարդն առավել հակված է դեպի պատերազմ, քան կինը և կանացի գերազանցության ճշմարիտ ապացույցը կլինի համընդհանուր խաղաղության հաստատմանն ուղղված նրա ծառայությունը և պտղաբեր ջանքերը: (Աբդուլ-Բահա)

Մարտի 7, 2017 / / Բահայի գրվածքներ

Ո ̄վ սիրող մայրեր, հիրավի գիտցեք, որ Աստծո աչքերում Նրան ծառայելու ձևերից լավագույնը երեխաներին դաստիրակելն ու բոլոր մարդկային կատարելություններն ուսուցանելն է և անհնարին է պատկերացնել առավել վեհ աշխատանք: (Աբդուլ-Բահա)