Բահայի աղոթքներ ամուսինների համար

Ո՜վ Աստված, իմ Աստված: Ահա Քո սպասավորուհին կոչում է Քեզ` հավատալով Քեզ, դեպի Քեզ շրջելով իր դեմքը և աղերսում է Քեզ սփռել իր վրա Քո երկնային առատությունները, բացել իր առջև Քո հոգևոր խորհուրդներն ու լուսավորել իրեն Քո Աստվածայնության փայլով:

Ո՜վ իմ Տեր: Թող մտքով թափանցի իմ ամուսինը: Ուրախացրու նրա սիրտը Քո մասին գիտելիքի լույսով, նրա մտադրությունները ուղղիր դեպի Քո ճաճանչափայլ գեղեցկությունը, քաջալերիր նրա ոգին Քո ակնհայտ վեհության հայտնությամբ:

Ո՜վ իմ Տեր: Հանիր քողը նրա հայացքից: Զեղիր նրա վրա Քո լիառատ առատաձեռնությունները, հարբեցրու նրան Քո հանդեպ սիրո գինով, դարձրու նրան Քո հրեշտակներից մեկն, ում ոտքերը քայլում են գետնով, իսկ հոգիները ճախրում են բարձր երկնքում: Թող դառնա նա քո ժողովրդի մեջ Քո իմաստունության լույսը  զեղող վառ լուսատու:

Հիրավի, Դու Թանկագին ես, Հավերժ Շնորհող, Առատորեն  Ընծայող:

(Աբդուլ-Բահա)