Կանացի ունակություններ

Կանայք ունեն հրաշալի ընդունակություններ և տաղանդներ, նրանց սրտերն ավելի քնքուշ և ընկալունակ են, քան տղամարդկանց սրտերը, նրանք ավելի առատաձեռն ու կամեցող են կարիքավորների հանդեպ, նրանք պատերազմի աննկուն հակառակորդներ են և խաղաղության կողմնակիցներ: Պայքարեք նրա համար, որ համաշխարհային խաղաղության իդեալն իրականանա կանանց ջանքերի շնորհիվ, քանզի տղամարդն առավել հակված է դեպի պատերազմ, քան կինը և կանացի գերազանցության ճշմարիտ ապացույցը կլինի համընդհանուր խաղաղության հաստատմանն ուղղված նրա ծառայությունը և պտղաբեր ջանքերը:

(Աբդուլ-Բահա)